Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Արցախում կբացվի նոր ուռուցքաբանական կենտրոն. artsakhpress.am

Արցախում կբացվի նոր ուռուցքաբանական կենտրոն. artsakhpress.am

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես ել ԼՂՀ–ում տարեցտարի ավելանում է նոր հայտնաբերված չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը, որը օրինաչափ երևույթ է:

 

ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ընդհանրապես չարորակ ուռուցքների բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է հիվանդության փուլի հետ, այսինքն ինչքան վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է բուժվելու հավանականությունը: Ցավոք սրտի դեռևս շարունակում են արձանագրվել ուշացած, բարձիթողի փուլում հայտնաբերված դեպքեր: Հենց այդպիսի դեպքերի քանակի նվազեցմանն է ուղղված քաղցկեղի դեմ պայքարի հիմնական նպատակը:

 

Այդ նպատակին հասնելու համար պետք է համատեղ աշխատեն մի շարք օղակներ: Ամենաառաջնահերթը՝ պետք է ազգաբնակչության շրջանում զարգանա առանց որևիցե գանգատի բժշկի դիմելու կուլտուրան, որի նպատակով տարեցտարի իրականացվում են համապատասխան միջոցառումներ, տարբեր լրատվամիջոցներով, ինչպես նաև կազմակերպված «բաց դռների օրեր»-ի շրջանակներում ազգաբնակչությանը տեղեկացվում է հիվանդությունների վաղ հայտնաբերման ալգորիթմները:

 

Հաջորդը դա առաջնային օղակի բուժաշխատողների ուռուցքաբանական զգոնության բարձրացումն է, որովհետև կա հայտնի խոսք՝ չարորակ ուռուցքով հիվանդի ճակատագիրը կախված է այն բուժաշխատողից, ում հիվանդը դիմել է առաջին անգամ: Պայքարի հաջորդ օղակը հանդիսանում է հայտնաբերված դեպքերի ժամանակին հաշվառումը և բուժման ճիշտ կազմակերպումը միջազգային ընդունված արձանագրությունների համաձայն:Այս բոլորը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան ախտորոշիչ մեթոդների: Ի ուրախություն մեզ բոլորիս վերջին տարիներին ավելանում են ախտորոշիչ մեթոդները, այդ թվում կոմպյուտերային տոմոգրաֆիան, պաթոմոֆոլոգիական հետազոտությունները, օնկոմարկերների որոշումը:

 

Առաջիկայում նախատեսվում է ԼՂՀ-ում ունենալ նոր ուռուցքաբանական կենտրոն, որը համալրված կլինի բոլոր անհրաժեշտ բուժական և ախտորոշիչ մեթոդներով, ինչը կնպաստի հետագա տարիներին չարորակ ուռուցքների հիվանդության վաղ հայտնաբերմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. medis1.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ